16.01.2024|
18:03
Էս հսկա, ծանր հեռուստացույցի վրա ընդամենը 12 ալիք կար՝ ինչպես ժամացույցի թվատախտակին. հենց թվատախտակի նման էլ դասավորված էին թվերը՝ վերևում՝ տասներկուսը, ներքևում՝ վեցը և այլն։ Արտադրողների մտքով անգամ չեր անցնում, որ դրանից ավելի շատ ալիքներ կարող են լինել. էդքան ի՞նչ պիտի հաղորդեն։ Իրականում՝ տասներկու ալիք, իհարկե, չկար. ընդամենը երկու ալիք էր՝ առաջին ալիքը՝ հայկականը, ու ութերորդը՝ Մոսկվան։